Շարմազանով. ԱԺ-ն ընտրվում է ոչ թե ժողովրդի տրամադրությամբ, այլ օրենքով

Շարմազանով. ԱԺ-ն ընտրվում է ոչ թե ժողովրդի տրամադրությամբ, այլ օրենքով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը չի ընտրվում ժողովրդի տրամադրություններով կամ հրապարակում «նովգորդյան վեչե»-ի բացականչություններով: Այդ մասին րագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ԱԺ-ն ընտրվում է օրենքով, և եթե ընտրությունն օրինական է եղել, եթե որևէ խնդիր չի եղել, ապա գործող խորհրդարանը պետք է գործի մինչև 2022 թվականը, հայտնում է Panorama.am-ը:

«Եթե այդպես լինի, որևէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի: Եթե գնանք Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն առնվազն ամեն 6 ամիսը մեկ կամ 1,5 տարին մեկ պետք է ընտրություններ անենք, որովհետև իրողություն է փոխվել երկրում: Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կարող է փոխվել երկու ամիս հետո: Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի միջավայրում, որտեղ արտաքին ցանկացած փոքր շեղում կարող է Հայաստանի ներքաղաքական վիճակի վրա շատ լուրջ ազդեցություն ունենա»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ մասնավորապես, պատասխանելով հարցին, թե նախկին նախագահների ժամանակ սահմանադրական փոփոխություններ են իրականացրել, հիմա ինչու է դեմ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման օրոք դրանք տեղի ունենան, ԱԺ փոխնախագահն ասել է, որ դեմ չէ բարեփոխումներին, բայց միևնույն ժամանակ կարծում է՝սահմանադրական բարեփոխումներից առաջ նախ պետք է արդեն բարեփոխված սահմանադրության պտուղները քաղել:

«10 տարին մեկ են փոփոխություններ եղել, իսկ հիմա փորձում են մեկ տարվա մեջ փոխել, իսկ նպատակն, ըստ իմ ընկալման, այն է, որ պարոն Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ մտահոգվելով, որ եթե մայիսի 8-ին հրաժարական տա, ԱԺ-ում կարող է դավադրություն լինել, ինչպես իրենք են ասում, և ընտրեն նոր վարչապետի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Օգոսոտոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած բազմամարդ հանրահավաքը՝ նվիրված նոր կառավարության գործունեության 100 օրվան: Փաշինյանն ամփոփել է կատարված աշխատանքը, ներկայացրել առաջիկա անելիքները, անդրադարձել հանրային հնչեղություն ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին:

«Մեկ տարվա ընթացքում՝ մինչև հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ: Հիմա, ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետևյալն է, որ ես որպես վարչապետ հրաժարական տամ, և խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո տեղի կունենան արտահերթ ընտրություններ: Բայց հիմա նրանք սկսել են մտածել, թե թողնենք հրաժարական տա, հետո արագ ուրիշ վարչապետ կընտրենք: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետևյալը՝ կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որոնց իմաստը կլինի հետևյալը. ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլև ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,-ասել էր Փաշինյանը հանրահավաքում: :

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---