Կոսովոյի անջատումը Սերբիայից պետք է վերանայվի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը14 մայիսի 2008 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի անջատումը Սերբիայից պետք է վերանայվի: Այդ մասին Եկատերինբուրգում լրագրողներին է հայտարարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Կոսովոյի տարածքն անջատվեց Սերբիայից միակողմանի կարգով, ինչը հակասում է միջազգային նորմերին: «Սերբիայում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ պետությունում այսօր ակտիվորեն զարգանում է ժողովրդավարությունը, նշանակում է` նաեւ իրավահավասարությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ՌԲԿ-ն: Կոսովոն անկախություն հռչակեց 2008թ. փետրվարի 17-ին: Դրանից հետո Կոսովոն ճանաչեցին շուրջ 40 պետություններ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Սերբիան կոչ արեց միջազգային հանրությանը չեղյալ հայտարարել Կոսովոյի անկախության մասին հռչակագիրը եւ Ռուսաստանի աջակցությամբ շարունակում է ուղիներ որոնել խնդրի կարգավորման համար: Երկրամասի տարածքում տեղակայված են ՆԱՏՕ-ի 16 հազար զինծառայողներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |