Forbes.Սամվել Կարապետյանը ՌԴ ամենաազդեցիկ մարդկանց թվում է

Forbes.Սամվել Կարապետյանը ՌԴ ամենաազդեցիկ մարդկանց թվում է

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, հայտնի ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ռուսաստանյան Forbes-ի ՌԴ ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում:

Կարապետյանը վարկանիշում 95-րդն է:

Ցուցակը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ինքնաբերաբար է հայտնվել առաջին հորիզոնականում, քանի որ ըստ ամերիկյան Forbes-ի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում երկրորդն է:

Ամենաազդեցիկ ռուսաստանցիների թվում են պաշտոնյաներ, գործարարներ, թոփ մենեջերներ, ուժայիններ: Հաշվի են առնվել այնպիսի չափանիշներն, ինչպիսիք են աշխատակիցների քանակը, ակտիվների կամ կառավարվող բյուջեի չափը, մարդկանց կյանքի վրա ազդելու հնարավորությունը, ինչպես նաև նախագահին մոտ լինելը:

Գործարարներն ու ընկերությունների ղեկավարները լրացուցիչ միավորներ են ստացել, եթե հրավիրվում են նախագահի հետ ամենամյա հանդիպումներին, իսկ պաշտոնյաները՝ եթե «Միասնական Ռուսաստանի» անդամ են:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ընդգրկվել էր նաև ՌԴ անշարժ գույքի «արքաների» Forbes-ի հերթական վարկանիշում:Կարապետյանը վաստակել է $650 մլն։Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն, 2016-ին՝ $670 մլն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---