// IP Marketing video - START// IP Marketing video - END

Շարմազանով. Ռուսական ռազմակայանը մեծ դեր ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում

Շարմազանով. Ռուսական ռազմակայանը մեծ դեր ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմակայանը մեծ դեր ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Այդ մասին ՀՀ-ում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Ռուասատանը կարևոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Էդուարդ Շարմազանովը կարևորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։ «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական և ավանդական արժեքային համակարգերից», - ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։

«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով», - նշել է Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի և Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։ «Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը», - ասել է Էդուարդ Շարմազանովը և նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար և նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։

 Ուշագրավ
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել