Փաշինյան. Ամուլսարի հարցով այս պահին անառարկելի փաստեր չկան 3 սեպտեմբերի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի շահագործման վնասների վերաբերյալ այս պահինանառարկելի փաստեր չկան՝ կան խախտումներ, մտահոգություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին: Նա նշել է, որ Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն իրականացնել։ Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին: Խոսելով հանքավայրի շահագործման հեռանկարների մասին՝ Փաշինյանն կարևորել է, որ կառավարության որոշումները հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա։ «Քրեական գործ կա հարուցված։ Քննչական կոմիտեն պետք է փորձաքննություն նշանակի: Կարևոր է, որ փորձաքննությունն անցկացվի միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի արդյունքները ընդունելի կլինեն և Հայաստանի, և միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ հարկավոր է փարատել բոլոր կասկածները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։ «Որոշումները պետք է կայացվեն միայն փորձաքննության հիման։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է», - նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Մինչ այդ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |