182 մլն դրամ ՝ հացահատիկի ցանքատարածությունների աճին

182 մլն դրամ ՝ հացահատիկի ցանքատարածությունների աճին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 182 մլն դրամ կհատկացնի սահմանամերձ գոտու 37 համայնքի հողօգտագործողներին՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման և արտադրության ծավալների ավելացման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է 1 հեկտարի հաշվով սահմանել 60,000 դրամ:

Նախագծով կանխատեսվում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների մոտ 10% աճ:

Համաձայն 2017 թվականի հողային հաշվեկշռի՝ հանրապետության 446,000 հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում մոտ 34 %-ը կամ 151,000 հեկտարը: Հայաստանի Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 %-ը ներկրվում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---