Մասկին մեղադրել են Tesla-ի հետ կապված բորսայական խարդախության մեջ 7 սեպտեմբերի 2018 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Citron Research վերլուծական ընկերության հիմնադիր Էնդրյու Լեֆթը հայց է ներկայացրել ընդդեմ Tesla էլեկտրամեքենաների արատդրող և ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկի՝ բորսայից Tesla-ն հանելու նրա մտադրության պատճառով: Օգոստոսին Մասկը, որը Tesla-ի խոշորագույն բաժնետերն է (22%-ի), գրել էր, որ առաջարկել է ներդրողներին գնել իրենցից բաժնետոմսերը մեկ արժեթղթի համար 420 դոլարով՝ 20% հավելավճարով: Նա հավաստիացրել էր, որ գործարքն ավարտին հասցնելու համար մնում է միայն բաժնետերերի քվեարկություն անցկացնել, իսկ ֆինանսավորումն ապահովված էր: Դրանից հետո Tesla-ի բաժնետոմսերն աճեցին 11%-ով: Սակայն, ավելի ուշ Tesla-ի տնօրենների խորհրդի անդամները պատմեցին, որ Մասկն առաջարկել է իրենց ընկերությունը դարձնել ոչ հանրային: Մի քանի օր անց Մասկը հրաժարվեց այդ գաղափարից: Ըստ Լեֆթի, Մասկի կողմից կեղծ և մոլորեցնող տեղեկատվության հրապարակումը բացասաբար է անդրադարձել ներդրողների վրա, որոնք նվազման վրա են աշխատում: Նա վստահ է, որ Մասկի վարքագիծը Twitter-ում խախտում է արժեթղթերի մասին դաշնային օրենքները, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: «Մասկն արհեստականորեն մանիպուլացիայի է ենթարկել Tesla-ի արժեթղթերի արժեքը՝ կեղծ թվիթեր հրապարակելով, զրկելու համար շահույթից նվազման վրա աշխատող ներդրողներին»,-հայտարարել է Լեֆթը: Օգոստոսին Tesla-ի բաժնետերերը դիմել էին Սան Ֆրանցիսկոյի դատարան Մասկի դեմ նմանատիպ բողոքով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |