Վարչապետ. ՀՀ-ն բոլոր լծակներն ունի՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին (վիդեո)

Վարչապետ. ՀՀ-ն  բոլոր լծակներն ունի՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն ունի բոլոր լծակները՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է նաև, որ պետք է շատ հստակ ՀԱՊԿ դաշնակիցների հետ պարզաբանել փոխադարձ պարտավորությունները։

«Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ՀԱՊԿ շրջանակում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,- նշել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---