Գազ, Արցախ, Պուտին և ՀԱՊԿ. Ինչի մասին է խոսել վարչապետը հանգստյան օրերին (վիդեո)

Գազ, Արցախ, Պուտին և  ՀԱՊԿ. Ինչի մասին է խոսել վարչապետը հանգստյան օրերին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոկ Փաշինյանի հանգստյան վերջին օրերը հագեցած էին տարաբնույթ այցերով, հանդիպումներով և հայտարարություններով երկրի արտաքին և նեքին քաղաքականության, տնտեսության զարգացման վերաբերյալ: Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Փաշինյանն աշխատանքային այցով եղավ Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ, այնուհետև զրուցեց ռուսաստանյան «Կոմերսանտի» և հայ լրագրողների հետ, իսկ կիրակի՝ սեպտեմբերի 9-ին հասցրեց լինել Տավուշի մարզում:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային և շատ ավելի եղբայրական»:

«Եթե ՌԴ-ից (Ադրբեջանի-խմբ.) մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու վկայությունն են, ուրեմն պետք է արձանագրենք, որ մենք ժառանգել ենք հայ-ռուսական աղետալի վատ հարաբերություններ նախորդ կառավարությունից»:

«Ի հեճուկս որոշակի վատատեսության, որն առկա է թե հայաստանյան, և թե ռուսաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարբերությունները զարգանում են դինամիկ կերպով»:

«Հայ-ռուսական հարբերություններում չկա որևէ խնդիր, որևէ ուղղությամբ. դրանք փայլուն են»:

«Կոռուպցիային թույլ չենք տալու կոկորդիլոսի արցունքներ թափել, կամ ասել՝ մենք ՌԴ բարեկամն ենք, մեզ բան մի ասեք, եթե մեզ բան եք ասում, ուրեմն ՌԴ-ին եք բան ասում: Ռուսաստանի բարեկամը ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, թող որևէ մեկը իրեն ու իր կլանին չհամարի ՌԴ էքսկլյուզիվ բարեկամը ՀՀ-ում»:

Գազի գնի մասին

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ որոշել ենք ուսումնսաիրել գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը»:

ՀԱՊԿ-ի մասին

«Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ»:

«Ես իմ մտահոգությունը փոխանցել եմ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ովքեր Ադրբեջանի հետ զենքի, զինամթերքի առևտուր են անում»։

«Եթե Ադրբեջանը նման նպատակ է (ՀԱՊԿ անդամակցության-խմբ.) հետապնդում, պիտի նախ աշխատի ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:

«Նշանակություն չունի՝ ինչ է գլխավոր քարտուղարի (ՀԱՊԿ - խմբ.) անունը. նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ ժամկետի ամբողջ ընթացքում»:

ԼՂ խնդրի և Ադրբեջանի մասին

«Կարևոր է գնահատել՝ արդյոք նոր կառավարության համար ընդունելի է ԼՂ հարցի շուրջ բանակցությունները շարունակելը գործընթացի ամենավերջին փուլում արձանագրված արդյունքների հիմքի վրա, թե պետք է վերսկսել մի նոր կետից, կամ սրբագրումներ կատարել»:

«Ապագայում Արցախը պատկերացնում եմ որպես Հայաստանի մաս»:

«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի Ադրբեջանին ջախջախիչ հարված հասցնել»:

«Ադրբեջանը հույս ունի, որ կկարողանա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում սադրել ու այդ ֆոնին պրովոկացիա կազմակերպել։ Սակայն քանի որ, տեսնում եք, ՀՀ ու ՌԴ հարաբերություններում գլոբալ խնդիրներ չկան ու չեն լինի, Ադրբեջանի այդ սցենարը տապալվել է»:

«Բաքուն վախենում է, որ ՀՀ-ում եղած գործընթացները կարող են անցնել Ադրբեջան ու Ղարաբաղում լարումով, շփման գծում սադրանքներով կարող է փորձել շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից»։

Զենքի մասին

«Պայմանավորվեցինք, որ (ՌԴ-ից-խմբ.) զենքի մատակարարումները շարունակվելու են, քննարկելու ենք նաև այլ տարբերակներ»:

ՀՀ-ում ամերիկյան բիոլաբորատորիաների մասին

«10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամ ռուս փորձագետներին թուլատրվել է այցելել այդ լաբորատորիաները, դրանք ամբողջապես ՀՀ իշխանությունների ենթակայության տակ են։ Ռուս մասնագետները համոզվեցին, որ այնտեղ ոչ մի վախենալու բան չկա։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող ՌԴ դեմ օգտագործվել, հակառակը՝ հրավիրում ենք ռուս մասնագետներին ու պատրաստ ենք քննարկել դրանց համատեղ օգտագործման հարցը»:

Հարավկովկասյան երկաթուղում ստուգումների մասին

«Ոչ թե $19,000, այլ մոտ $60 մլն-ի չարաշահումներ են եղել»:

Կոռուպցիա, բիզնես, տնտեսություն

«Սեփականության վերաբաշխում չի լինելու»:

Փաշինյան-Վարդանյան բանավեճը

Փաշինյանի հետ Մոսկվայում հանդիպմանը գործարար Ռուբեն Վարդանյանը հորդորեց խոսել թվերով, այլ ոչ թե կոչերով ու կարգախոսներով: Նա ասաց՝ բիզնեսին պետք է կայունություն, հարկային բարենպաստ միջավայր:

Վարդանյան. «Քանի որ մեզ մոտ գորածարար հանդիպում է, ոչ թե հանարահավաք, խոսենք թվերով, այլ ոչ թե կոչերով: Մենք դրանք արդեն շատ ենք լսել: Մենք կարող ենք շատ խոսել ներդրումների մասին, բայց բիզնեսը սիրում է ստաբիլություն և կանխատեսելիություն: Ի՞նչ եք անում կանխատեսելի միջավայր ստեղծելու ուղղությամբ»:

Փաշինյան. «Ես չեմ հասկանում՝ ինչու՞ է ժամանակ առ ժամանակ առաջ գալիս կայունության թեմա: ՀՀ-ում տեղի է ունեցել հեղափոխություն, որի ընթացքում կայունությունը ոչ մի րոպեով չի խաթարվել: Հիմա անընդհատ տարբեր մարդիկ՝ լրագրողներ, գրում են անկայունության մասին, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին: Այդ ինչի՞ մասին է խոսքը, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Ուզու՞մ եք ես ինձ միապետ հայտարարեմ, որ դա լինի կայունություն: Հայաստանում լինելու են ազատ, արդար ընտրություններ և ժողովրդն ում որոշի, որ նա լինի իշխանություն, լինելու է իշխանություն: Եթե ՀՀ-ում լինեն ուժեր, որոնք ուզենան անկայնություն մտցնեն իրենց պատասխանը կստատանա՝ միարժեք ու աներկբա: Հետո, իհարկե, լաց կլինեն՝ կասեն մենք քաղբանտարկյալ ենք, բայց մեզ իրենց լացը չի հետաքրքրում, որևէ մեկը չի կարող ՀՀ-ում անկայունություն մտցնել, ես ձեզ երաշխավորում եմ»:

Վարդանյան. Հարկերի առումով մենք անմրցունակ ենք: Դուք կարող եք ասել ներդրումներ արեք, չկա կոռուպցիա, բայց կոռուպցիայից բացի կա մեկ այլ կարևոր հարց: Հայաստանում ամենաեկամտաբեր ընկերությունը ո՞րն է, ամենաեկամտաբեր ոլորտը ո՞րն է, որքա՞ն եկամուտ է ստանում:

Փաշինյան. «Եթե ՀՀ կառավարութունը չի ասում՝ որն է ՀՀ-ում ամենաշահութաբեր բիզնեսը, այդ հարցում էլ դուք օգնեք, դուք ասեք, ո՞րն է ՀՀ-ում այդ շահավետ բիզնեսը: Ի վերջո, այդ հաշվարկը պետք է հիմնված լինի հրապարակային թվերի վրա: Ես զարմանում եմ, որ դուք այդքան նյարդ եք ունեցել 5-6 վարչապետի նույն հարցը անընդհատ տվել եք՝ արձանագրելով, որ նրանք պատասխան չունեն: Դուք շատ լավ թիմ ունեք, և Ձեր թիմին ասեք թող հաշվեն տան կառավարությանը և անձամբ ինձ»:

Նոր ընտրությունների մասին

«Կարծում եմ, վերջնաժամկետը 2019-ի մայիսն է»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---