// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաստաբան. Սկանդալային ձայնագրությունն ապացուցում է, որ Խաչատուրովի գործում կանխակալ մոտեցում կա

Փաստաբան. Սկանդալային ձայնագրությունն ապացուցում է, որ Խաչատուրովի գործում կանխակալ մոտեցում կա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունն ապացուցում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրգործը կախված է առանձին անձանց նախապատվություններից: Այդ մասին հայտարարել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ, համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:

Ակնհայտ է, որ «միջամտություն կա ինչպես դատական համակարգի, այնպես էլ քննչական մարմնի գործունեության մասով»,-ասել է Պողոսյանը:

Ըստ նրա, դեռևս մինչև դատական մարմնի միջնորդության դատարան ուղարկվելը, զրուցակիցները գիտեին, թե հատկապես որ դատարանում և որ դատավորի կողմից է այն քննվելու:

Բացի այդ, դատավորը զանգահարել է և զեկուցել քննչական մարմնի ղեկավարին, թե ինչ որոշում է կայացվելու, իսկ վերջինս քաջալերել է դատավորին այդ քայլը կատարել:

«Այսինքն, ձայնագրված մարդիկ արդեն իսկ տեղյակ էին, թե ինչ որոշում է կայացվելու: Պետք է նշել, որ հնչեցվել են նաև այլ անձանց անուններ՝ թե այս մեկի դեպքում այս գործողությունն է պետք անել, այն մեկի դեպքում՝ մեկ ուրիշը»,-ասել է Պողոսյանը:

Ըստ փաստաբանի, դա վկայում է, որ քննությունն ընթանում է ոչ թե ՔՕ պահանջների շրջանակում, այլ ոմանց ցանկություններն ու նախապատվությունները գոհացնելու համար:

Ըստ Պողոսյանի, հարկավոր է, որ առնվազն քրգործ հարուցվի քննչական մարմնի, դատարանի աշխատանքներին խոչընդոտելու կամ միջամտելու փաստով:

Վանեցյանը հայտարարել է, որ խոսակցությունը ձայնագրվել է, երբ նա Ժնևում էր (ֆուտբոլային գործերով) ու մեքենայով գնում էր օդանավակայան։ Նա ասել է, որ վարչապետը կոնկրետ ոչ մեկին «փակելու» հրահանգ չէր տվել, այլ խոսում էր առհասարակ անպատժելիների մասին։ Նա նաև հերքում է, որ ասել է դատավորին՝ «պիտի փակես»։

 Ուշագրավ
ԳՄ նիստին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն, ինչպես հայտնեց նախկին ՊՆ նախարարը, նա չի մասնակցի առաջիկա ընտրություններին
Ըստ նրա ծրագրի՝ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի
Համալիրում մեկնարկել է գագաթնաժողովի պատվիրակությունների դիմավորման պաշտոնական արարողությունը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը 57 մանդատ է ստացել