Վարչապետ. Ֆրանսիա այցս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը

Վարչապետ. Ֆրանսիա այցս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի հետ միջպետական համագործակցության մակարդակը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեկամության խմբի գործունեությունը:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիա կատարելիք իր այցը ևս կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին և վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից և կարևորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացմանը, Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, ներդրումների խթանմանը և այլ թեմաների:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով: Փաշինյանը հանդիպում կունենա Մակրոնի, Ֆրանսիայի գործարար համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---