Ընտրակաշառքը հասել է 60,000 դրամի18 սեպտեմբերի 2018 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկը 60,000 դրամ ընտրակաշառք է առաջարկել քաղաքացիներից մեկին: Մինչդեռ 2017-ի խորհրդարանական և ավագանու ընտրություններում ընտրակաշառքի «ընդունված» միջին չափը 10,000 դրամն էր: ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն 60,000 դրամ ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Նշված օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել 60,000 դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա կենսաթոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք հիշյալ վայրից անմիջապես հեռացել են: Նկատի ունենալով, որ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի կողմից կայացվել է քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով քրեական գործ հարուցելու որոշում և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարավել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկել հանցագործության կատարման հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու և այն կատարած անձանց պարզելու, ինչպես նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու կամ ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու նպատակով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |