ԶԼՄ. Հուլիսի 1-ից ՀՀ-ում ընտանեկան բռնության 450 դեպք է գրանցվել

ԶԼՄ. Հուլիսի 1-ից ՀՀ-ում ընտանեկան բռնության 450 դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին ՀՀ օրենքը: Մինչ օրս 450 դեպք է գրանցվել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, թեև ենթադրվում էր, որ օրենքը ստեղծվում է կանանց ամուսինների բռնությունից պաշտպանելու համար, պարզվում է` կան նաև հակառակ դեպքեր: Այս ընթացքում արդեն ոստիկանությունն առիթ ունեցել է օրենքի համաձայն տանից հեռացնել բռնություն գործադրած անձին՝ կնոջը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ներկայացրել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրված վիճակագրությունը: «Հուլիս, օգոստոս և սեպտեմբերի 16-ը ներառյալ մենք ունեցել ենք 450 ամփոփագիր` ընտանեկան բռնության ահազանգերով, որից 375-ը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են, իսկ 25-ը կնոջ կողմից տղամարդու նկատմամբ: Չնայած մենք հունիսի 30-ին դեպք ենք ունեցել, և առաջին բռնարարը, որին տանից հեռացրել ենք, դա եղել է կին»,-ասել է նա:

2021-2022 թվականներին կստեղծվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված առաջին ապաստարանները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

Նշվում է, որ յուրաքանչյուր տարի 2 ապաստարանի համար սուբսիդավորման գումարը կկազմի 40 մլն դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---