SpaceX-ով Լուսին թռչող առաջին զբոսաշրջիկը ճապոնացի միլիարդատեր է![]() 18 սեպտեմբերի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Տիեզերական առաջին զբոսաշրջիկը, որը թռիչք կկատարի Լուսնի շուրջ SpaceX ընկերության տիեզերանավով, կլինի ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան: SpaceX-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Իլոն Մասկը պատմել է, որ տիեզերանավը Լուսնի ուղեծիր դուրս կբերի Big Falcon Rocket կրիչ հրթիռը: Այն դեռ արտադրման փուլում է: Թռիչքը կարող է տեղի ունենալ 2023թ. Ենթադրվում է, որ այն կտևի մոտ մեկ շաբաթ, գրում է «Վեդոմոստին»: 42-ամյա Մաեձավան հագուստի առցանց վաճառքի Zozo խանութի հիմնադիրն է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 2,9 մլրդ դոլար: Նա հայտարարել է, որ մտադիր է իր հետ թռիչքի տանել արվեստի ոլորտի 8 ներկայացուցչի: SpaceX-ը նշում է, որ ամբողջ պատմության ընթացքում միայն 24 մարդ է եղել լուսնային արշավների մասնակից: Ամերիկյան 1972թ. «Ապոլոն» առաքելությունից հետո դեպի Լուսին ոչ մի թռիչք չի իրականացվել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |