Սերգեյ Մինասյան. Բաքուն ամեն կերպ ձգտում է ռեւանշ վերցնել Ղարաբաղի պատերազմում պարտության դիմաց

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային եւ պաշտպանական դոկտրինի կոնցեպցիան ենթադրում է ուղղություն դեպի Արեւմուտք, սակայն դա աշխարհագրական Արեւմուտքն է, այսինքն` Թուրքիան: Այդ մասին Երեւանում անցնող «Կովկաս-2007» գիտաժողովին հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Ադրբեջանը որպես իր զինված ուժերի զարգացման մոդել ընտրում է Թուրքիայի զինված ուժերի զարգացումը բոլոր իր դրական եւ բացասական կողմերով: Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար է հանդիսանում գեներալ Սաֆար Աբիեւը. միակ զինվորականն է այդ պաշտոնում ԱՊՀ երկրների շարքում: Բանակն ավելի ու ավելի մեծ դերակատարություն է սկսում ստանալ այդ երկրում, սակայն Բաքվին չարժե մոռանալ, որ հենց բանակը, սկսած անցյալ դարի 60-ական թվականներից, բազամաթիվ անգամներ Թուրքիային բերել է ներքաղաքական ճգնաժամերի: Ճիշտ է, սկսեցին ասեկոսեներ տարածվել, որ Աբիեւին մոտ ապագայում կարող է փոխարինել քաղաքացիական մարդ»,- ասել է Մինասյանը:



Սերգեյ Մինասյանը նաեւ նշել է Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում: «Սակայն ամեն դեպքում, Բաքվի հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ վերջին ժամանակներում ավելի սառն են դարձել: Հիմնական շեշտը դրվում է Թուրքիայի եւ Իսրայելի վրա: Այժմ ընթանում է ադրբեջանական բանակի վերազինումը նաեւ Իսրայելում արտադրված զենքերով: Բաքուն սկսել է զարգացնել նաեւ պաշտպանական արդյունաբերությունը. 2007-2008 թթ. միայն զենքի գործարանի համար ծրագրվում է ծախսել $66 մլն.: Բնական է, որ Ադրբեջանը ամեն կերպ ձգտում է ռեւանշ վերցնել Ղարաբաղի պատերազմում պարտության դիմաց: Սակայն ամբողջական ռեւանշի կոնցեպցիան նրան չի արդարացնում եւ այդ առումով սպառազինման մրցավազքը չի օգնի»,- ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---