ՄԻՊ. Նախընտրական շրջանում աճել են վիրավորանքը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները

ՄԻՊ. Նախընտրական շրջանում աճել են վիրավորանքը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները

PanARMENIAN.Net - Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: ՄԻՊ-ը դիրքորոշում է հայտնել երկրում ընթացող ընտրական գործընթացի վերաբերյալ՝ նշելով, որ որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որըհիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել ենհարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

1 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացինհնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթըպահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը:

2 Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել և ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի:

3 Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքումարձանագրվեցին կարևոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները և այլն:

4 Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երևանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում իհայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինիիրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար:

5 Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտունարտահայտված են սոցիալական ցանցերում։ Դա բացասական է ազդ ում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել ենվիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ:

6 Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողներիմտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին:

7 Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաև վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով:

Դա արվում է նաև առերևույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ:

Ուստի, կարևոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխությանմթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը:

8 Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչներիկողմից: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

9 Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երևանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժևորող երևույթ:

Հայտարարության մեջ նշվում է, որ հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը ընտրական իրավունքների արդյունավետ իրացման և երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջև:

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը դատապարտել է սեպտեմբերի 17-ին Yerevan.Today կայքի խմբագրությունում իրավապահների անցկացրած գործողությունները՝ նշելով, որ դրանք խախտել են լրագրողների աղբյուրների անանունությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---