Sony-ն կվերաթողարկի առաջին PlayStation-ը (վիդեո)

Sony-ն կվերաթողարկի առաջին PlayStation-ը

PanARMENIAN.Net - Sony ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է վերաթողարկել առաջին PlayStation սարքը:

Սարքը կթողարկվի 1994 թվականի արտադրության առաջին Sony PlayStation-ի ոճով: Սակայն, օրիգինալի համեմատ, այն 2 անգամ փոքր կլինի և սկավառակներով չի աշխատի, գրում է Lenta.ru-ն:

Կոնսոլի հիշողության մեջ 20 խաղ է ներբեռնված, այդ թվում Tekken 3, Final Fantasy VII, Jumping Flash, Ridge Racer Type 4 և այլ խաղեր: Խաղերի հավաքածուն հնարավոր չի լինի ընդլայնել: Սարքի հետ կտրվի նաև HDMI մալուխ, USB լար սնուցմանը միանալու համար և երկու գեյմփադ:

Եվրոպայում սարքի վաճառքը կսկսվի դեկտեմբերի 3-ից: Սարքի արժեքը կկազմի 100 դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---