ԱԳ նախարար. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող հապճեպ լինել

ԱԳ նախարար. Փաշինյան-Թրամփ հանդիպումը չի կարող հապճեպ լինել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպման գործընթացը չի կարող հապճեպ լինել: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը գործադիր մարմնի նիստից հետո, հայտնում է Aysor.am-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն աշխատանքներ է տանում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ։ Ունենք բավական տարբեր հարթակներ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա հասնի իր հանգուցալուծմանը։ Մոտակա ժամանակներում այդ հանդիպումների մասին կլսեք տարբեր մակարդակներով, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպման։ Ներկայում չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպումը կկայանա», - ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն ստորագրահավաք է նախաձեռնել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել էր, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպման հնարավորությունը դիտարկվում է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---