Քվեարկած ընտրողների թիվը փոքր-ինչ գերազանցեց 2017-ի ցուցանիշը

Քվեարկած ընտրողների թիվը փոքր-ինչ գերազանցեց 2017-ի ցուցանիշը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտարարել է, որ ժամը 17:00 դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 294537, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 34.72%-ը։

Մայրաքաղաքում ընտրողների իրավունք ունեցողների թիվը, ընդհանուր առմամբ, 848,343 է:

2017 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր, 290737 մարդ՝ ընտրողների 34.52%-ը։

17։00 դրությամբ քվեարկածների թիվն, այսպիսով, ավել է մոտ 3800-ով, տոկոսային արտահայտմամբ՝ 0,2%-ով։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---