Թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը հրաժարվել է արձանագրել խախտումները23 սեպտեմբերի 2018 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կարինե Դադայանը հրաժարվել է արձանագրել ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց նկատած խախտումները: «Հետքի» փոխանցմամաբ, այս մասին ահազանգել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանցից Անուշ Լալայանը: Նրա խոսքով՝ 8/5 ընտրական տարածքում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը նկատել է, որ ընտրական սենյակի տարածքից դուրս կուտակումներ են և տպավորություն ստացել, որ ընտրության եկած քաղաքացիներին ուղղորդում են, որից հետո դուրս է եկել ընտրական սենյակից, որպեսզի հասկանա, թե այնտեղ ինչ է կատարվում: Վերադառնալով՝ վստահված անձը կուտակումների և անձանց ենթադրյալ ուղղորդելու մասին տեղյակ է պահել ընտրական տեղամասի նախագահին, ով, սակայն, հրաժարվել է որևէ քայլ ձեռնարկել կամ կուտակումը վերացնելու վերաբերյալ զգուշացնել տարածքում վերահսկողություն իրականացնող ոստիկաններին: Լալայանի խոսքով՝ իրենք նկատել են նաև, որ հանձնաժողովի՝ ԲՀԿ-ական քարտուղարը, առանց հանձնաժողովի նախագահին զգուշացնելու, դուրս է եկել ընտրական սենյակից, և հանձնաժողովի նախագահին առաջարկել են գրանցել այս խախտումը, սակայն նախագահը հրաժարվել է արձանագրել՝ նշելով, թե չի պատրաստվում մատյանը կեղտոտել իրենց բողոքներով: Տևական ժամանակ վիճաբանությունից հետո, ըստ Լալայանի, հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել արձանագրել խախտում այն մասին, որ թիվ 8/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, այսինքն՝ ինքը, հրաժարվում է խախտում արձանագրել: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի նախընտրական շտաբում ոստիկաններին նկատմամբ գործադրված բռնության դեպքի առթիվ: Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |