Փաշինյան. Մարտի 1-ի գործերը քննելիս ՀՀ դատական համակարգը գործել է ապօրինի

Փաշինյան. Մարտի 1-ի գործերը քննելիս ՀՀ դատական համակարգը գործել է ապօրինի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ Մարտի 1-ի գործերով Հայաստանի ամբողջ դատական համակարգը գործել է ապօրինի, և, որ դա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիրքորոշումն է, որի «անկախությունն ու անաչառությունը որևէ կասկած չի թողնում»:

«Սա նշանակում է, որ այն, ինչի մասին խոսում էի օգոստոսի 17-ի հանրահավաքին, խոսքը դատական համակարգի խնդիրների մասին է, հաստատվեց նաև ՄԻԵԴ դատավճռով»,- ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «Մարտի 1-ի գործով վճիռներ կայացրած դատավորների դեմ կարող են քրգործեր հարուցվել»:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել էր «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները, որտեղ նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները եղել են ապօրինի և նպտակ են ունեցել ցրելու խաղաղ քաղաքական հավաքը՝ տեղազզնության պատրվակով: Վճիռներում նշվում է նաև, որ խախտվել են հայցվորների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ՝ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսևորվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, նրանց կալանավորելը եղել է անօրինական և չեն բացատրվել նրանց կալանավորելու օրինական հիմքերը։

ՄԻԵԴ-ի կողմից մերժվել են Հայաստանի կառավարության բոլոր հակափաստարկները:

Մարտի 1-ի գործով տուժողների և զոհերի իրավահաջորդների փաստաբան Վահե Գրիգորյանը հրապարակել է այն դատավորների անունները, որոնք քննել են Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված մեղադրանքով գործը և նրան դատապարտել են ՄԻԵԴ վճռով հաստատված, դիտավորությամբ կատարված խախտումներով՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Վերաքննիչ դատարանում այս դատավճիռն ամբողջությամբ ուժի մեջ են թողնվել որոշմամբ՝ մասնակցությամբ դատավորներ Ա․ Խաչատրյան, Մ․ Սիմոնյան, Ա․ Պողոսյան (վճռաբեկ դատարանի գործող դատավոր):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---