Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում է

Ծաղկաձորը՝ ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում է

PanARMENIAN.Net - Ծաղկաձորն ընդգրկվել է 2018-2019թթ. ձմռանը ռուս զբոսաշրջիկների համար ԱՊՀ լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի 10-յակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:

Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող հանգստավայրերի ցանկում են ընդգրկվել ղազախական Չիմբուլակը, վրացական Գուդաուրին, ադրբեջանական Շահդագը, բելառուսական Սիլիչին, հայկական Ծաղկաձորը, ուզբեկական Չիմգանը, ղրղզական Կարակոլը, բելառուսական Լոգոյսկը, ադրբեջանական Թուֆանդաղը և ղազախական Ալթայան Ալպերը:

Ըստ գործակալության, ՌԴ համար մերձավոր արտասահմանյան և ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերում ռուս զբոսաշրջիկները ծրագրում են միջինը 7 օր անցկացնել: Ծաղկաձորում հանգստի զբոսաշրջիային բյուջեն կկազմի օրական $80, ներառյալ գիշերակացն ու սնունդը:

Վարկանիշը ներկայացվել է ըստ 2018/19 ձմռան շրջանում զբոսաշրջային ուղևորությունների վերլուծության արդյունքների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---