Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից

Instagram-ի հիմնադիրները հեռացել են ընկերությունից

PanARMENIAN.Net - Instagram-ի հիմնադիրներ Քևին Սիսթրոմն ու Մայք Քրիգերը հայտարարել են, որ հեռանում են ընկերությունից:

«Ես և Մայքը շնորհակալ ենք վերջին 8 տարվա համար Instagram-ում և 6 տարվա համար՝ Facebook-ում: Մեր թիմը 13 հոգուց հասել է 1000-ի, գրասենյակներ ունի աշխարհի տարբեր երկրներում, ստեղծում է պրոդուկտ, որը կիրառում և նախընտրում է ավելի քան 1 մլրդ մարդ: Այժմ մենք պատրաստ ենք նոր էջի»,-ասվում է ընկերության ղեկավարի հայտարարության մեջ, գրում է Meduza-ն:

Հեռանալու պատճառները Instagram-ի հիմնադիրները չեն հրապարակել: Նրանք ուղղակի նշել են, որ մտադիր են դադար վերցնել հանգստի համար՝ նոր նախագծեր սկսելուց առաջ:

Ըստ Bloomberg-ի, Սիսթրոմն ու Քրիգերը լքել են ընկերությունը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ տարաձայնությունների պատճառով:

Instagram-ը հիմնվել է 2010-ին: Քևին Սիսթրոմն ընկերության գործադիր տնօրենն էր, իսկ Մայք Քրիգերը՝ տեխնիկական տնօրենը: 2012-ին ծառայությանը գնեց Facebook ընկերությունը 1 մլրդ դոլարով:

Վերջերս ընկերությունից հեռացել է նաև WhatsApp-ի հիմնադիրը: WhatsApp-ը նույնպես Facebook-ին է պատկանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---