Մարուքյան. Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք![]() 1 հոկտեմբերի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են, հայտնում է Panorama.am-ը: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք, բայց չգիտենք՝ որ սցենարն է ներկայացվելու։ Երկրում, ըստ էության, ընդդիմություն չունենք, կունենանք, երբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է պատգամավորը: Հարցին, թե արդյոք ԵԼՔ խմբակցության հետ կա պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին՝ Մարուքյանը նշել է, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել: Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քններակելու հարցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |