ԱԺ հոկտեմբերի 2-ի նիստի ձայնագրությունը չկա. Սղագրությունը խոստանում են հրապարակել 4 հոկտեմբերի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի՝ լարված մթնոլորտում կայացած ԱԺ արտահերթ նիստի ուղիղ հեռարձակման տեսագրությունն առկա է ամբողջությամբ, այն սակայն, առանց ձայն է, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով դահլիճում ձայնային համակարգը չի աշխատել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը հայտնեց, որ փոխարենն առկա է նիստի ամբողջական սղագրությունը: Նա ասաց, որ առաջիկայում սղագրությունն ամբողջությամբ կտեղադրվի խորհրդարանի կայքում: Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Նիստից առաջ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հավաքել էր պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն քվերակությունն անցկացվել է ձեռքով։ Արդյունքում նախագիծը ստացել է 67 կողմ ձայն։ Այդ ընթացքում վարչապետի կոչով Բաղրամյան պողոտայում էին հավաքվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ պահանջելով գործող խորհրդարանի լուծարումը: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանն աշխատանքից ազատել է նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի առաջադրած մարզպետներին և նախարարներին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում |