Ոստիկանություն. Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի ուղեկիցները բերման են ենթարկվել (վիդեո) 4 հոկտեմբերի 2018 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «Միհրան Պողոսյանն ու Ավշարի Արայիկը հայհոյում են» վերտառությամբ լրատվամիջոցներում հրապարկված տեղեկատվության կապակցությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր է նախապատրաստվել, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հաղորդման համաձայն՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանին և Արայիկ Գրիգորյանին ուղեկցող անձինք Ազգային ժողովից դուրս գալիս տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել իր և հավաքի մասնակիցների հասցեին։ Ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունն ու գտնվելու վայրերը։ Հոկտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվել են տարբեր վայրերում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Բերման է ենթարկվել 5 անձ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը սպառնացել խորհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցներին:Նրա թիկնապահները քաշքշել են ցուցարարներին, իսկ ինքը՝ պատգամավորը սպառանացել է՝ «կաշիդ կքերթեմ»: Միջադեպին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |