Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի նախարար![]() 5 հոկտեմբերի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը: Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Հակոբյանը ԲՀԿ-ից էր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |