Հոկտեմբերի 7-12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»

Հոկտեմբերի 7-12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»

PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-ից 12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը», հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ավանում մոտ 20 տաղավարի կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը։ Կլինեն հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր։

2018թ.-ի հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆանիայի գագաթնաժողովը, որի ժամանակ Հայաստանը կհյուրընկալի 84 երկրի պատվիրակություն։

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---