Բենքսիի կտավն ինքնաոչնչացել է Sotheby's-ում $1.4 մլն վաճառվելուց հետո 6 հոկտեմբերի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ժամանակակից նկարիչ Բենքսիի «Օդապարիկով աղջիկը » կտավը ինքնաոչնչացվել է շրջանակի մեջ տեղադրված շրեդերով (թղթի մանրատման մեքենայով)՝ 1 մլն 42 հազար ֆունտ ստեռլինգով կամ 1,4 մլն դոլարով Sotheby's –ում վաճառվելուց անմիջապես հետո: Այդ մասին հայտնել է Sotheby's աճուրդը, որն իր Instagram-ում հաստատել է ինքը նկարիչը: Մեկնաբանելով միջադեպը՝ աճուրդի ներկայացուցիչները նշել են, որ նկարի ոչնչացումը հենց վաճառքի պահին ինքնին արդեն Բենքսիի ևս մեկ յուրօրինակ գործերից է: Դա շատ լավ է բնութագրում մարդկային զգացմունքների արագընթաց ու կարճաժամկետ բնույթը, գրում է TJ-ն: Ըստ աճուրդի մասնագետների, նկարիչն այդպես կատակել է արվեստի աշխարհի վրա: «Օդապարիկով աղջիկը » կտավը համարվում է Բենքսիի ամենահայտնի նկարներից մեկն աշխարհում: Կտավի վրա աղջիկը պարզում է ձեռքը վառ կարմիր սրտաձև օդապարիկին: Առաջին անգամ նկարվել է 2002-ին Թեմզայի հարավային ափին՝ ի հիշատակ Սիրիայում զոհված երեխաների: 2006-ին Բենքսին ստեղծեց նկարի ակրիլային ներկերով միակ տարբերակը կտավի վրա և ստորագրեց այն: Գործը վաճառվում էր ոսկեզօծ շրջանակով, որն ըստ նկարչի պահանջի համարվում էր կատվի անբաժան մասը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |