// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՔԾ. Մայրապետյանը ձերբակալվել է

ՀՔԾ. Մայրապետյանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է: Տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա չմանրամասնեց, թե մասնավորապես որ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել Մայրապետյանը:

Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Գործարարին պատկանող «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը բազմաթիվ աղմկոտ շինարարական նախագծերի իրականացնող է․ դրանց տեղում գտնվող մի շարք շենքերի բնակիչներ մեղադրել են ընկերությանը «հանրային գերակա շահի» անվան տակ բնակիչներին ունեզրկելու կամ ունեզրկելու փորձերի մեջ։

 Ուշագրավ
Կատարվող փոփոխություններով հստակեցվում են ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր լինելու ընթացակարգերը
Մշակվել է արդարադատության նախարարության կողմից
Օսիպյանը միաժամանակ նշել է, որ ցանկացած գործ ունի իր սահմանափակումները