Վարչապետն ու Ծառուկյանը դեկտեմբերին ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Վարչապետն ու Ծառուկյանը դեկտեմբերին ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Նա գրել է, որ քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ հանդիպման արդյունքներով ստորագրվել է հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Ծառուկյան դաշինքը» չի առաջադրելու վարչապետի թեկնածու, չի մասնակցելու առաջադրմանը, ինչպես նաև նույնը չեն անի դաշինքի պատգամավորները։

Ավելի վաղ մամուլում լուրեր են շրջանառվել, որ կառավարության շենք են մտել նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչները:

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանը, խմբակցությունը լքած Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն պատգամավորական մանդատը ստանձնել պատրաստվող, սակայն անմիջապես խմբակցությունից դուրս գալու մտադրություն հայտանած Մարտուն Գրիգորյանը կողմ են արտահայտվել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---