Սոֆիա ռոբոտը Երևանում է, մասնակցում է տնտեսական ֆորումին (վիդեո)

Սոֆիա ռոբոտը Երևանում է, մասնակցում է տնտեսական ֆորումին

PanARMENIAN.Net - Արհեստական բանականությամբ օժտված ռոբոտ Սոֆիան մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին Երևանում։

Ռոբոտը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շփվում է ֆորումի մասնակիցների հետ։

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել Սաուդյան Արաբիայում, «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» կոնֆերանսում իր հաջող ելույթից հետո: Սոֆիան, որին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը, եղել է «Մտածող մեքենաներ. Արհեստական ինտելեկտ և ռոբոտներ» նստաշրջանի «խոսնակներից» մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---