«Վեոլիա ջուրը» 3368 ապօրինի ջրագիծ է հայտնաբերել

«Վեոլիա ջուրը» 3368  ապօրինի ջրագիծ է հայտնաբերել

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները հայտնաբերել են 3368 ապօրինի ջրագիծ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 314 ջրազրկման խախտման դեպք է հայտնաբերվել, երբ ընկերության կողմից ապամոնտաժված ջրագիծը սպառողը նորից միացրել է բաշխիչ ցանցին, 1800 դեպք էլ արձանագրվել է կապված ջրաչափերի ինքնակամ վերամիացման հետ:

Ջրաչափերի լաբորատորիայի եզրակացության հիման վրա ընկերության կողմից կատարվել է սպառված ջրի ծավալի վերահաշվարկ:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է ներդրումային ծրագրերի՝ նոր ջրագծերի կառուցման ու հների վերակառուցման, տասնյակ հազարավոր արդիական ջրաչափերի տեղադրման վերաբերյալ:

Ընկերությունն ունի 550,000 ակտիվ բաժանորդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---