ՀՀ-ն Գամբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել11 հոկտեմբերի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գամբիայի հետ: Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 35-րդ համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Գամբիայի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող գամբիացիների հարցերով նախարար Մամադու Թանգարայի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Գամբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն` համոզմունք հայտնելով, որ այն խթան կհանդիսանա երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության զարգացման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարար Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ համագործակցությանը՝ որպես այս ուղղությամբ կապերի զարգացման կարևոր հարթակ նշելով բազմակողմ ձևաչափերը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Մամադու Թանգարան մտքեր են փոխանակել ՖՄԿ նախարարական 35-րդ համաժողովի օրակարգի շուրջ: Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը. թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |