Վարչապետ. ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցություններում

Վարչապետ. ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցություններում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՖՄԿ Երևանի գագաթնաժողովի հանդիսավոր բացման ժամանակ։

Նա նշել է, որ Ֆրանկոֆոնիան զգալի ջանքեր է գործադրում ֆրանկոֆոն տարածքի հակամարտությունների և ճգնաժամերի հանգուցալուծման համար։ Դրանք ամենից հաճախ ուղեկցվում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով։ Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը:

«Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։

«Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ:

Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար, և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,-ասել է Փաշինյանը։

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությանկարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ՝ հավելելով, որ «հայկական կողմիփորձերն ապարդյուն էին՝ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են և պետք է անցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Ըստ Ալիևի, դա ևս մեկ անգամ հաստատում է երկու երկրների ԱԳ նախարարների 2 հանդիպումը: Նա հավելել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ևս վկայում են, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում և հակամարտությունը «շուտով կարգավորվելու է միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---