ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանում չի անցկացվի16 հոկտեմբերի 2018 - 12:15 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: «Մենք որոշել ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը տեղափոխել Մոսկվա: Այդ մասին Պետդումայի խորհրդում հայտարարել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Դա որոշվել է անել այն պատճառով, որ հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովը լուծարվելու է...Հավանաբար, խորհրդարանն այնտեղ միևնույն է կկատարի իր պարտականությունները մինչ նոր ընտրությունները: Սակայն, եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, ինչպես հիմա, ապա ո՞ւմ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Պաշտոնակատա՞ր պատգամավորների: Դա անտրամաբանական է, ճիշտ չէ»,-ասել է Կալաշնիկովը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը կողմ արտահայտվեց դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Դրա համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը 2 անգամ չպետք է նոր վարչապետ նշանակի: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան |