ՀՀ ղեկավարությունը դիվանագիտորեն շրջանցել է Ղրիմի պատկանելության հարցը` Կերչի դեպքերի կապակցությամբ ցավակցելիս

ՀՀ ղեկավարությունը դիվանագիտորեն շրջանցել է Ղրիմի պատկանելության հարցը` Կերչի դեպքերի կապակցությամբ ցավակցելիս

PanARMENIAN.Net - ՀՀ ղեկավարները ցավակցել են Կերչի զոհերի հարազատներին՝ չուղղելով ցավակցություններ Ուկրաինայի կամ ՌԴ ղեկավարներին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասվում է ցավակցական ուղերձում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 17-ին Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 21 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել:ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել:Ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է:

Կերչը գտնվում է Ղրիմի թերակղզում, որը 2014-ին վերամիավորվեց ՌԴ հետ: Ուկրաինայում հեղաշրջումից հետո Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը անկախության հռչակեցին և հանրաքվե անցկացվեց։ Ուկրաինան Ղրիմը համարում է բռնակցված ՌԴ-ին, միջազգային հանրությունը, որոշ բացառություններով, չի ճանաչում Ղրիմը որպես ՌԴ մաս:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---