ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել![]() 19 հոկտեմբերի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին հայտնել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում: «Նիստին քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվել են սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,-ասվում է գրառման մեջ: Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Ըստ Փաշինյանի ծրագրի երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրի վարչապետ, որից հետո կլուծարվի օրենքի ուժով։ Դեկտեմբերին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |