Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները փակել են դեպի Վրաստան մայրուղին. Դեմ են գործարանի փակմանը19 հոկտեմբերի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ալավերդու ավելի քան 500 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է աշխատանքը։ Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վալլեքս» խմբի՝ ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի դիմաց գործարանն անցել է ռուսաստանյան այդ բանկին։ Մեկ ամիս առաջ «Վալլեքս» խումբը կորցրել էր նաև Թեղուտում շահագործվող հանքավայրը: Չնայած ընկերության համար ստեղծված ֆինանսական խնդիրներին, մեկ շաբաթ առաջ գործարանում տեղի էր ունեցել հանրային քննարկում, որտեղ գործարանը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությունը վերջնագիր էր փոխանցել կառավարությանը՝ նշելով, որ իրենց 3 պահանջը չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։ Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են, սակայն փաստորեն արդյունք չտված բանակցությունների մասին դեռևս պաշտոնական հաղորդագրություն չկա։ 2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ«Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերության տարածածհայտարարության մեջ նշվում էր, որ այն ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |