Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ խորհրդակցությանը![]() 22 հոկտեմբերի 2018 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի և ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: Այնուհետև ՀՀ ԱԺ փոխնախագահը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու հրավերով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին և պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով, հայտնում է ԱԺ հանրության և լրատվության հետ կապերի վարչությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որը պետք է կայանար Երևանում հոկտեմբերի վերջում, կանցկացվի Մոսկվայում՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |