ԱՄՆ նախագահի խորհրդական Ջուլիանին Ծիծեռնակաբերդ է այցելել![]() 22 հոկտեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կիբեռանվտանգության գծով խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին Երևանում է: Նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: : Ջուլիանին եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ է տնկել ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի: Ջուլիանին Երևանում մասնակցելու է Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին: Ջուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նա նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա է եղել Նյու Յորքի քաղաքապետը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ևս կայցելի Հայաստան: Այցի նպատակն է առաջ մղել «ԱՄՆ շահերնանվտանգության ոլորտում»: Այցը կլինի տարածաշրջանային, նա կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |