Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը մոտեցել է 0-ի22 հոկտեմբերի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է ընթացիկ տարվա օգոստոս ամսից: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այն աճել 0.6%-ով, մինչդեռ հուլիսին նախորդ հուլիսի համեմատ աճը կազմել էր 11.1%: Մոտ 15%-ով նվազել է նաև արտահանումը, ներմուծումն աճել է 2.7%-ով: 1%-ով նվազել է արդյունաբերությունը, և 5%-ով՝ էլեկտրական էներգիայի արտահանումը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 8%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի սեպտեմբերին 2016 թվականի նույն ամսվա համեմատ աճել էր ավելի քան 2%-ով, մինչդեռ 2016-ի սեպտեմբերին 2015-ի համեմեատ այդ ցուցանիշն ավելի քան 2%-ով անկում էր գրանցել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |