Փաշինյանն առաջադրվել է վարչապետի պաշտոնում30 հոկտեմբերի 2018 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար: Փաշինյանին առաջադրել են ԵԼՔ, «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները: Տեղեկությունը հաստատել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ այս անգամ ևս ֆորմալ առումով իր թեկնածությունը կարող է առաջադրվել, քանի որ նախորդ անգամ իր ելույթում ինքը չէր հասցրել անդրադառնալ որոշ հարցերի: Վարչապետի ընտրության առաջին արտահերթ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին, երբ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, Ազգային ժողովը կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |