Սվիտալսկի. Սպասում ենք ՀՀ կառավարության կողմից ԵՄ հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզին30 հոկտեմբերի 2018 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նոր կառավարության ու Եվրամիության միջև համագործակցությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա նշել է՝ այս պահին սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։ Նրա խոսքով՝ նոր թիմը որոշակի փոփոխություններ է ներկայացրել, հայտնում է Aysor.am-ը: «Նոր կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ, ու կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր համագործակցությամբ։ Մենք երկխոսություններ ունենք կառավարության հետ 2019-ի գործողությունների պլանի վերաբերյալ։ Նոր կառավարությունն առաջնահերթությունների համար ընդարձակ մանևրների սահմաններ է գծել։ Առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից», - ասել է Պյոտր Սվիտալսկին։ «Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունը իրազեկ և քաջատեղյակ է ու գնահատում է ԵՄ հետ համագործակցությունը։ ԵՄ-ն ևս շատ հետաքրքրված է, որ մեր համագործակցությունն ավելի օգտակար լինի։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքները և ես վստահ եմ, որ շատ շուտով դուք կտեսնեք այդ կոնտակտների արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր», - ասաց Պյոտր Սվիտալսկին։ Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: «Դա շատ կարևոր հայտարարություն է: Դրսից Հայաստան եկող աջակցության ամբողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն ԵՄ-ն և երեք անդամ պետությունը։ Չեն լինելու ոչ ամերիկյան փողեր, ոչ ճապոնական փողեր: Մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |