Ադրբեջանն առաջին անգամ Doing Business զեկույցում առաջ է անցել ՀՀ-ից

Ադրբեջանն առաջին  անգամ  Doing Business զեկույցում առաջ է անցել ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանը բարելավել է իր դիրքերը հայտնվելով 41-րդ հորիզոնականում 2017 թվականի 47-րդ հորիզոնականի փոխարեն. Հայաստանն առաջին անգամ վարկանիշում զիջում է Ադրբեջանին, որը նախորդ տարվա 65-րդ հորիզոնականից հայտնվել է 25-ում:

ՀԲ-ի զեկույցը վերաբերում է մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ՀՀ-ում գործարարության միջավայրին:

Հայաստանը գործարարությամբ զվաղվելու դյուրինությամբ զիջում է նաև ԵԱՏՄ տարածաշրջանի բոլոր երկներին՝ Ղրղզստանից բացի. Ղազասխստանը՝ 28-րդը, Ռուսաստանը՝ 31-րդը, Բելառուսը՝ 37-րդը:

Վրաստանը 6-րդն է, Թուրքիան՝ 43-րդը, Իրանը՝ 128-րդը:

Նշվում է, որ 2017-2018 թվականներին Հայաստանն իրականացրել է գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխում, մասնավորապես ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն, էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ, ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն, դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ, պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

Վարկանիշը գլխավորում է Նոր Զելանդիան, որին հաջորդում են Սինգապուրը, Դանիան: Վարկանիշը եզրափակում է Սոմալին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---