ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին կլինեն

ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին կլինեն

PanARMENIAN.Net - Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այդ մասին լրագրողներին է ասել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք: Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է լինելու», - ասել է.Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Խոսելով հին ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու և այդ դեպքում «Քաղաքացիական պայմանագրի» շանսերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ ընտրությունները ոչ թե ՔՊ-ի, այլ ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը:

«Ես մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ՝ ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրություններն առավել քաղաքական կլինեին և քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություններ կընդգրկեր: Բայց, կարծում եմ, լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ», - եզրափակել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---