Արտահերթի քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին 2 նոյեմբերի 2018 - 09:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները ցուցկաները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա նշել է նաև, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։ Նիստում որոշվել է նաև տարածքային ցուցակներում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրվող թեկնածուների թիվը։ Դրանք տվյալ տարածքի յուրաքանչյուր 15,000 քաղաքացու հաշվարկով կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու։ Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ ընտրություններին առաջադրվելու ժամկետը մեկնարկում է նոյեմբերի 2-ից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Ավելի վաղ խորհրդարանն երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |