Սիլվա Համբարձումյան. Քոչարյանին և Սարգսյանին կաշառք եմ տվել, որ արաբների հետ գործարքին չխանգարեն 2 նոյեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք է տվել. նա հավելել է, որ դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին, հայտնում է AraratNew-ը: «Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, վճարել եմ և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և վարչապետ Սերժ Սարգսյանին, և Արմեն Գևորգյանին (տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին-խմբ.), որ ինձ չխանգարեն», - ասել է Համբարձումյանը։ Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբ շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը $40 մլն է կազմել։ Ըստ Համբարձումյանի, եթե գործարար Սամվել Մայրապետյանը, որը կալանավորվել է կաշառքին օժանդակելու մեղադրանքով, սկսի խոսել, ապա մեղադրյալից կարող է վկայի կարգավիճակի անցնել, սակայն, ըստ Համբարձումյանի, նա «նման բան չի անի, քանի որ պարզ է, թե ում հաշվին է նա հարստացել»։ Ավելի վաղ գործարար Համբարձումյանը հաստատել է, որ խոշոր չափի կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար: Խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ: Ավելի վաղ ՀՔԾ-ն ձերբակալել էր գործարար Մայրապետյանին: Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Գործարարին պատկանող «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը բազմաթիվ աղմկոտ շինարարական նախագծերի իրականացնող է․ դրանց տեղում գտնվող մի շարք շենքերի բնակիչներ մեղադրել են ընկերությանը «հանրային գերակա շահի» անվան տակ բնակիչներին ունեզրկելու կամ ունեզրկելու փորձերի մեջ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |