ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր բջջային ցանց և ծառայությունների ավելի բարձր որակ է խոստանում![]() 2 նոյեմբերի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման և արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով: Աշխատանքները նախատեսվում է կատարել հատուկ մշակված փուլային գրաֆիկով, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց իրականացման ընթացքում բաժանորդներին պատճառվող հնարավոր անհարմարությունը և ժամանակավոր խափանումների հավանականությունը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ավելին, արդիականացման աշխատանքների կատարման աշխարհագրության և ժամանակացույցի, ինչպես նաև կապի հնարավոր խափանումների մասին բաժանորդները կտեղեկացվեն նախապես՝ SMS հաղորդագրությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |