Արցախը ողջունում է հանրաքվեն Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում

Արցախը ողջունում է հանրաքվեն Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում

PanARMENIAN.Net - Արցախիարտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը:

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ ասվում է.«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և միջազգային մի շարք հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական դրսևորում: Այդ հիմնարար իրավունքի ճանաչումն ու իրագործումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ»:

Նշվում է, որ անկախ արդյունքներից, Նոր Կալեդոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը մեկ անգամ ևս հաստատում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը նմանատիպ հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակն է։

«Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումը պետք է դառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը, ինչը կզսպի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները, կապահովի հակամարտության խաղաղ կարգավորման անշրջելիությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,-ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---